Իսպանիա. «Ռեալը» ճզմեց «Սևիլյային». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր «Սևիլիային»:
Միանշանակ, սա Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալի» լավագույն խաղն էր: Վերջապես իր ներուժը ցույց տվեց Բենզեմա, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու հարձակողական եռյակը: Նրանք բոլորն էլ դարձան մեկական գոլի հեղինակ:
Խաղի ընթացքում Ռոնալդուն նաև չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: Սա այս մրցաշրջանում պորտուգալացու 3-րդ չիրացրած 11 մետրանոցն էր: Այնպիսի տպավորություն է, որ Ռոնալդուն ու Մեսին հեռակա մրցում են, թե իրենցից ով ավելի շատ այս մրցաշրջանում կվրիպի 11մ հարված կատարելիս:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 66 միավորով 3-րդ տեղում է և արդեն ընդամենը մեկ միավոր է զիջում 2-րդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյին»: «Բարսելոնան» ունի 76 միավոր:
[b]Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
[/b]
«Ռեալ» - «Սևիլիա»՝ 4:0
Քարիմ Բենզեմա, 6, Կրիշտիանու Ռոնալդու, 64, Գարեթ Բեյլ, 66, Խեսե, 86