Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» ճզմեց «Չելսիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց միանձնյա առաջատարին` «Չելսիին»:
Մանկունյանցիները գերազանց հանդիպում անցկացրեցին և բավական բարձակարգ խաղ ցուցադրեցին: «Չելսին» ամբողջ խաղի ընթացքում շատ անզոր տեսք ուներ և գործնականում ոչ մի գոլային պահ չունեցավ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր և այդպես էլ խաղադաշտ չմտավ:
Այս հաղթանակից հետո չեմպիոնական մրցավազքում ինտրիգ առաջացավ: «Չելսին» 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն լոնդոնյան մեկ այլ ակումբ` «Տոտենհեմը», արդեն ընդամենը 4 միավոր է զիջում Կոնտեի թիմին:
Մանկունյանցիները վաստակեցին 60 միավոր և ընթանում են 5-րդ տեղում:
[b]Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 2:0
Մարկուս Ռեշֆորդ, 4, Անդեր Հերերա, 49