211652_close_icon
views-count2092 դիտում article-date 17:48 25-06-2016

Անվճար բուժօգնություն՝ դժվարամատչելի հետազոտություններով

Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ վարչական շրջանի բնակիչների համար անցկացրել է հերթական ու արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիան: Ծրագրի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվելու բժշկական մի շարք դժվարամատչելի հետազոտություններից, այդ թվում՝ արյան կենսաքիմիական անալիզներ, սիրտ-անոթային, որովայնային և կրծքագեղձի, շաքարային դիաբետի ախտորոշման հետազոտութուններ, ինչպես նաև կանխարգելման միջոցառումներ: Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ է անցել 150 քաղաքացի: Ընթացող աշխատանքներին հետևել է ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: «Արդեն ավելի քան 10 տարի անցկացվող անվճար բուժօգնության ծրագիրը հիմնադրամի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ է և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ: Այն սոցիալական կարևոր նշանակություն ունի մեր բնակիչների համար»,-նշել է Ռոբերտ Սարգսյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր