1441 դիտում
11:56 13-04-2015
Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ծրագրով
Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ կազմակերպել է արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիա, որի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվել բժշկական մի շարք դժվարամատչելի ծառայություններից:
Ակցիայի աշխատանքներին տեղում ծանոթացել և բուժզննություն անցնող քաղաքացիների հետ զրուցել է վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը:
«Անվճար բուժօգնության ծրագիրն իրականացվում է 2005 թվականից հիմնադրամի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ: Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ է անցել ավելի քան 220 քաղաքացի: Ի դեպ, ակցիայի շրջանակում սպասարկվել են նաև մեր այն բնակիչները, որոնք նախապես չէին հերթագրվել»,-նշել է Մանվել Ջավադյանը:
Ակցիան ընդգրկել է սիրտ-անոթային, որովայնային և կրծքագեղձի հետազոտութուններ, շաքարային դիաբետի ախտորոշում:
Քաղաքացիները, որոնցից շատերն առաջին անգամ են մասնակցել ծրագրին, ընդգծել են ակցիայի սոցիալական կարևոր նշանակությունն ու շնորհակալություն հայտնել նման հնարավորության համար:
Նմանատիպ նյութեր
2059 դիտում
17:48 25-06-2016
Անվճար բուժօգնություն՝ դժվարամատչելի հետազոտություններով
1041 դիտում
20:09 23-01-2015
Անվճար հետազոտություններ՝ Նոր Գեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում
1674 դիտում
16:25 18-02-2016
Մայրաքաղաքում բժշկական անվճար հետազոտություններ են կազմակերպվել 60 մանկավարժների համար
Այս բաժնից
1618 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
829 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
862 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը