Մխիթարյանի գործակալը «Բորուսիայի» հետ բանակցություններում շպրտել է աթոռը
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, որը հայտնի է իր տաքարյուն բնավորությամբ, խիստ զայրացել է, որ գերմանական ակումբը հայ ֆուտբոլիստին չի ցանկանում բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Բորուսիայի» հետ վերջին բանակցությունների ժամանակ Մխիթարյանի գործակալը շպրտել է աթոռը: «Բորուսիան» Իլկայ Գյունդողանի և Մատս Հումելսի վաճառքից հետո մտադիր է մնացած առաջատար խաղացողներին իր կազմում պահել, սակայն Մխիթարյանը ցանկանում է Անգլիա տեղափոխվել:
«Մխիթարյանն այն մարդը չէ, որ խնդիրներ ստեղծի: Դա իմ գործն է: Մենք չենք հանձնվելու», ասել է Ռայոլան: