Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ, ինչը հաստատեց նրա գործակալը
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է այն տեղեկությունները, որ ֆուտբոլիստը հրաժարվել է դորտմունդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել:
«Մեր ինչի՞ն է պետք է այժմ նոր պայմանագիր կնքել, եթե այն գործում է մինչև 2017 թվականը: Մենք ապագայի հետ կապված որոշում կայացնելու ժամանակ ունենք դեռ», ասել է Ռայոլան:
Այս պահին Մխիթարյանին ամենաշատը ցանկանում են իրենց շարքերում տեսնել լոնդոնյան «Արսենալն» ու «Չելսին», սակայն միևնույն ժամանակ Մխիթարյանը մտադիր է «Բորուսիայում» մնալ մինչև պայմանագրի վերջը: