211652_close_icon
views-count6150 դիտում article-date 10:10 15-06-2016

Մխիթարյանի գործակալը հաստատել է, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ներկայացրել է խաղացողի պայմանագրի վերաբերյալ իրավիճակը: «Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը Հենրիխին խոստացել էր, որ նա կարող է այս ամռանը հեռանալ: Սակայն, ինչպես երևում է, նրանք վախեցան իրենց երկրպագուներից և հանկարծ սկսեցին խոսել այն մասին, որ նա պետք է թիմում մնա մինչև պայմանագրի վերջը, որն ավարտվում է հաջորդ ամռանը: Դա շատ վատ որոշում է: Չեմ հասկանում, թե ինչու է «Բորուսիան» Հումելսին տալիս իր երդվյալ թշնամուն, իսկ միևնույն ժամանակ փորձում պահել Միկիին: Այդպես չեն անում: Միկին ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ, սա իր համար բացառիկ հնարավորություն է», ասել է Ռայոլան: Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանին ցանկանում են ձեռք բերել նաև «Արսենալն» ու «Չելսին»: Արժե հիշեցնել, որ Ռայոլան նաեւ շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի գործակալն է, որը պատրաստվում է մեկ տարվա պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Նմանատիպ նյութեր