Մխիթարյանի գործակալը Դոնարումային գնահատել է 170 մլն եվրո
«Միլանի» 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդին հրաշալի ապագա է սպասում:
«Դոնարուման արժե 170 միլիոն եվրո: Նրա հրաշալի ապագա ունի, նա անհավանական տղա է, բոլորին դուր է գալիս: Նա դեռ երիտասարդ է, սակայն կարող է իսկական չեմպիոն դառնալ:
Ինչ վերաբերվում է Իբրահիմովիչին, ապա տեսնենք, թե ինչ կլինի: Այժմ վերադարձը Իտալիա քիչ հավանական է: Անկեղծ լինենք, ընդամենը մի քանի ակումբ կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել նման խաղացողի», ասել է Ռայոլան:
Հիշեցնենք, որ Ռայոլան նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալն է: