Սանկտ Պետերբուրգի կամուրջներից մեկը Ահմադ Կադիրովի անունով են կոչել
ՌԴ Սանկտ Պետերբուրգի իշխանությունների որոշմամբ, քաղաքի կամուրջներից մեկը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հոր՝ Ահմադ Կադիրովի անունով են անվանել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հունիսի 6-ին քաղաքի կենտրոնում բողոքի երթ է անցկացվել, որին մասնացել են հազարից ավելի ցուցարարներ, իսկ մոտ 70 հազար ակտիվիստներ անցած շաբաթներին ստորագրություններ են հավաքել՝ բողոքելով այդ նախաձեռնության դեմ:
Կրեմլում կամրջի վերանվանման հարցը որակել են բացարձակապես քաղաքի իշխանություննների կամքի դրսևորում:
Կրեմլը չի որոշում նման հարցեր, կամրջի վերանվանումը չպետք է համաձայնեցվի Կրեմլի հետ,- նշել է Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: