Ադրբեջանում արգելվել է երեխաներին Աթաթուրք անունով կոչել
Ադրբեջանի կառավարությանը կից տերմինաբանության հանձնաժողովը հայտնել է, որ Ադրբեջանում այսուհետ կարգելվի նորածիններին անվանել Աթաթուրք (Թուրքիայի 1-ին հանրապետության հիմնադիրը):
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սայալ Սադիղովի խոսքով՝ արգելքը ոչ պաշտոնական է, սակայն այդ անունով հանձնաժողովին դիմելու դպքում քաղաքացին մերժում կստանա: