Չինաստանում խոշոր ջրհեղեղի զոհ է դարձել 13 մարդ. կան հարյուրավոր անհետ կորածներ
Չինաստանի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի և սողանքների զոհ է դարձել 13 մարդ, կան տասնյակ տուժածներ, իսկ հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է RBC-ն:
Երկրի մի քանի նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: Լուրջ վնաս են կրել շինությունները, ամբողջությամբ ավերվել են ավելի քան 2 000 բնակելի տներ:
Աղետի գոտուց տարհանվել է 50 հազար մարդ: Հայտնի է, որ ջրհեղեղից կրած տնտեսական վնասը գնահատվում է ավելի քան 40 մլն դոլար:
Ըստ տեղի ԶԼՄ-ների` տեղում աշխատում են համապատասխան ծառայություւների ներկայացուցիչները, շտապօգնության բրիգադները, հրշեջ-փրկարարները, մեծ թվով տեխնիկա, էքսկավատորներ: