Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը. կան 2 տասնյակից ավելի զոհեր, հարյուրավոր անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով մարդկային զոհեր են արձանագրվել։ Հաղորդվում է առնվազն 25 մարդու մահվան մասին, հայտնել է MVS Noticias-ը։
Հեռոստաալիքի տվյալներով՝ մի քանի հարյուր մարդ անհայտ կորած է համարվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գվատեմալայի մի քանի քաղաքներում վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել հրաբխի ժայթքման պատճառով։
Փակ է մայրաքաղաքի Աուրորա օդանավակայանը, մարդկանց տարհանում է իրականացվում։