Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների զոհ է դարձել ավելի քան 100 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ և սողանքներ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, իսկ ավելի քան 80 մարդ անհետ կորած է համարվում:
Նշվում է, որ որոշ բնակավայրերում ջրի մակարդակը հասել է շենքերի 2-րդ հարկի բարձրության:
Գիֆու և Կիոտո պրեֆեկտուրաներում արտակարգ դրություն է հայտարարվել:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/07/08/1100315/]Հիշեցնենք[/url], որ Ճապոնիայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մահացածների թիվը հուլիսի 8-ին հասել էր 75-ի։ Նշվում էր, որ անձրևներն առաջացրել էին սողանքներ, որոնք էլ պատճառ էին դարձել մի քանի տասնյակ մարդու մահվան։
Հաղորդվում էր բազմաթիվ անհետ կորածների մասին։