2906 դիտում
21:46 28-06-2016
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին:
Հայաստանի թիմի առաջին մրցակիցը Մոլդովայի թիմն էր: Առաջին քառորդից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով առաջ էր Մոլդովայից (18:11): Ունեցած առավելությունը Հայաստանի թիմը պահպանեց նաև երկրորդ քառորդում (41:30): Երրորդ և չորրորդ քառորդներին պահպանելով առաջատարի դիրքը, Հայաստանի հավաքականն ի վերջո հաղթեց 83:64 հաշվով:
Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր:
Երկրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14:45-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
21:30 23-07-2024
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում
5838 դիտում
00:02 14-06-2017
Հայաստանի Մ-21 հավաքականհը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
1696 դիտում
21:21 07-08-2023
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Այս բաժնից
2395 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3061 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2569 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում