Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգերի լիգայի նոր մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն:
Մեր հավաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:
Երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը չիրացրեց 11 մետրանոց հարվածը, և բացի այդ, մի քանի հիանալի պահեր ունեցավ, սակայն կամ մրցակցի դարպասապահն էր գերազանց գործում, կամ՝ հյուրերին օգնության էր հասնում դարպասաձողը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր: Հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն սեպտեմբերի 9-ին՝ Մակեդոնիայում:
[b]Ազգերի լիգա, D դիվիզիոն, 4-րդ խումբ, 1-ին տուր[/b]
Հայաստան – Լիխտենշտեյն՝ 2:1
Մարկոս Պիզելի, 30, Տիգրան Բարսեղյան, 76 – Սանդրո Վոլֆինգեր, 33