13214 դիտում
18:05 10-06-2016
Դեպի Եվրոպա Էկվադորի արտահանման ծավալը գնալով ավելանում է
Ինչպես տեղեկացնում է «Հայ-էկվադորական բարեկամություն» կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news?id=2905]կայքը[/url], Էկվադորի Արտաքին առևտրի նախարարության կողմից հրապարակված տվյալներից՝ էկվադորական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա դրական աճ է գրանցում: Օրինակ՝ դեպի Իտալիա վաճառքը տարվա առաջին եռամսյակին 68.000 տոննայից դառել է 83.000 տոննա՝ երկրի առևտրային հաշվեկշիռը 12 մլն դոլարից դարձնելով 37 մլն դոլար:
2015թ. իտալական շուկան ոչ նավթային առևտրային հաշվեկշռում գրանցել է 21 մլն դոլար շահույթ:
Հատկապես աճ է նկատվել 7 հիմնական ապրանքների արտահանման մեջ՝ բանան, ծովախեցգետին և սառեցված ծովախեցգետին, պահածոյացված ձկնեղեն, պահածոյացված թունա, վարդեր և կակաո:
Նույն ժամանակահատվածում՝ 2016թ. առաջին եռամսյակում, Իսպանիայում վաճառքը ավեացել է 13%- ով՝ հասնելով 121 մլն դոլարի: Անցած տարի դեպի Եվրոպա կատարած ոչ նավթային ընդհանուր արտահանման մեջ Պիրենեյան թերակղին կազմել է 18%:
Հաջորդ երկիրը, որը գրանցել է էկվադորական ապրանքների արտահանման աճ, Ֆրանսիան է: Համեմատելով 2015- 2016թթ. առաջին եռամսյակները՝ նկատվել է 11 % աճ՝ մոտ 66 մլն դոլար: Եվրոպա կատարված արտահանման մեջ Ֆրանսիայի մասնակցությունը 10% էր:
Զգալի է նաև Հունաստանի գրանցած աճը՝ 2%- ից մինչև 16%:
«Այս ցուցանիշները մեծ դեր կարող են ունենալ Եվրոմիության հետ առևտրային համաձայնագրի ստորագրման համար»,- ասվում էր նախարարության կողմից արված հայտարարության մեջ:
Ինչպես արդեն գիտենք, Էկվադորի արտաքին առևտրի նախարար Խուան Կառլոս Կասսինելյին մեկնել էր Բրյուսել՝ Առևտրային բազմակողմ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն ավելի արագացնելու նպատակով:
Այս երեքշաբթի Եվրոպական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի՝ Ջիփ Թրանհոլմ- Միկելսենի հետ ունեցած հանդիպումից հետո Էկվադորի նախարարը հայտնեց, որ հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել համաձայնագրի արձանագրության թարգմանությունը ավարտել մինչև հուլիսի կես: Այսպիսով հնարավոր կլինի համաձայնագրի արձանագրության հաստատումն ու քսանչորս լեզվական տարբերակ ունեցող փաստաթղթում պարունակվող պայմաններըի ընդունումն իրականացնել սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսների ընթացքում:
Հույս ունենանք, որ մյուս տարվա Էկվադորի կողմից ներկայացվող արտահանման ցանկում իր տեղը կունենա նաև Հայաստանը, քանի որ դրա համար մենք ունենք ամեն նախադրյալ:
«Հայ- Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունն իր հերթին անում է ամեն ինչ՝ երկու երկրների միջև առևրատնտեսական հարաբերություններ հաստատելու ու զարգացնելու համար:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news?id=2905]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
2107 դիտում
13:36 30-10-2018
Էկվադորի դատարանը մերժել է Ասանժի հայցն Էկվադորի դեմ. El Comercio
2805 դիտում
16:00 21-06-2017
Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը գնալով ավելանում է
Այս բաժնից
1165 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2955 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1111 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում