Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը գնալով ավելանում է
Եմենում շարունակում են ավելանալ խոլերայի համաճարակի դեպքերը։ Ապրիլի վերջերից մինչև այսօր արձանագրված դեպքերը կազմում են 166.000։ Այդ մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած զեկույցում։
Նշված ժամանակահատվածում, պաշտոնական տվյալների համաձայն, հիվանդության զոհ է դարձել 1146 մարդ։ Հիմնական տուժող բնակավայրը երկրի Հաջա նահանգն է, որտեղ վիրուսից մահացել է 195 մարդ։
«Save the Children» միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ իրավիճակը այդ հարցում դուրս է գալիս վերահսկողությունից։ Եմենում յուրաքանչյուր րոպե խոլերայով 1 երեխա է վարակվում։
Նշենք, որ 2014 թվականին սկսված զինված հակամարտությունը այդ երկրում շարունակվում է, իսկ հումանիտար իրավիճակը աղետալի է։