1420 դիտում
21:10 09-06-2016
Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում
«Մելանոմայի արդի խնդիրները» թեմայով համաժողովը իրականացվում է հունիսի 9-11-ը «Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումների շարքի շրջանակում:
«Միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել հանրապետության առաջատար մասնագետներին: Մելանոմայի դեմ պայքարի օրը Հայաստանում այս տարի, ինչպես գիaտեք նշվելու է Հայկական Հակաքաղցկեղային Լիգայի և Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ»,- այսօր մեկնարկած համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը` հավելելով, որ «Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխագրգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումների շարքի շրջանակում կազմակերպված այս միջոցառումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ մասնագիտական միավորումներն իրենց ուրույն տեղն ունեն առողջապահության ոլորտում:
Նա կարևորել է նաև այս միջոցառման նպատակը, որն է՝ մելանոմայի վտանգների մասին բնակչության իրազեկումը, ախտորոշումն ու վաղ հայտնաբերումը, անվճար զննումն և խորհրդատվությունը, անհրաժեշտության դեպքում բուժման կազմակերպումը, ինչպես նաև սքրինինգային ծրագրի մշակումը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հիվանդությունների վաղ հայտաբերումն ու կանխարգելումը ՀՀ առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականության կարևոր մասն է:
«Մեր նպատակն է գործընկեր կառույցների, մասնագիտական միավորումների, ԶԼՄ-ների միջոցով ձևավորել առողջությունը պահպանելու, այն գնահատելու և ժամանակին բժշկի դիմելու մշակույթ: Կարծում եմ այս գաղափարախոսությունն է ընկած նաև այսօրվա համաժողովի հիմքում»,- հավելել է Միրիջանյանը:
Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը տեղեկացրել է, որ ոչ միայն մելանոմայի, այլև չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին են միտված նաև Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման և Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքները:
Նշենք, որ մելանոման մաշկի չարորակ գայացություն է, որի վաղ ախտորոշումը որոշիչ դեր ունի և մեծացնում է հիվանդությունը հաղթահարելու հավանականությունը: Ուռուցքաբանական հիվանդությունների շարքում մելանոման շարունակում է մնալ ամենաագրեսիվներից մեկը: Ամբողջ աշխարհում մասնագետների և լրատվամիջոցների կողմից ակտիվ պայքար է մղվում այս հիվանդության մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
15:50 20-10-2014
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր սարքեր` Արագածոտնի և Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներին
1115 դիտում
11:14 17-04-2014
Հայաստանը միացել է մելանոմայի դեմ պայքարի միամսյակին
Այս բաժնից
853 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1144 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
790 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան