«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցչի դարակազմիկ պատասխանը. մի քանի օր խմելու ջուրը Դավիթ Բեկի փողոցում վթարի պատճառով անխնա հոսում է, իսկ նա ասում է՝ «դա մեր գործը չէ, շատ-շատ չիվի խփենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում պատկան մարմինների հասցեին, դժգոհելով, որ մի քանի օր է՝ Դավիթ Բեկ փողոցի 134/4 հասցեի մոտ գլխավոր փողոցից խմելու ջրախողովակի վնասման պատճառով ջուրը հոսում է ու ոչ ոք չի մտածում դրա դեմն առնել:
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցյում քաղաքացիներն ասում էին.
«Քանի օր է՝ խմելու ջուրը հոսում է, քանի օր է՝ զանգում ենք «Վեոլիա ջուր», եթե առաջին 3 օրերին պատասխանում ու ասում էին՝ ձեր հայտը գրանցված է, մասնագետները կմոտենան, ապա էս 2 օրը էլ չեն էլ պատասխանում մեր զանգերին:
Հավանաբար մեր համարները իրենց մոտ ֆիքսել են ու գիտեն՝ ինչի համար ենք զանգում, դրա համար չեն պատասխանում, բայց 21-րդ դարն է, ողջ մարդկությունը պայքարում է խմելու ջրի համար, իսկ մեզ մոտ բարձիթողի վիճակ է:
«Վեոլիա ջուր» էլ չենք էլ ուզում զանգենք, նպատակ չկա, որովհետև ոնց ժողովուրդն է ասում՝ դրանց մոտ ավելի շատ ցրողական է, քան քաղաքացու մատից փուշ հանելը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ժամանել է մի տղամարդ, ով ներկայացավ, որ ինքը «Վեոլիա ջրից» է, հայտնեց, որ դա իրենց գործը չի, իրենց անելիքը չի, շատ շատ ասֆալտը քանդեն, որն ի դեպ մի քանի օր առաջ է ասֆալտապատվել, վթարված ջրախողովակի վրա մի հատ չիվի կխփենք ու կգնանք:
Լրիվ դարակազմիկ պատասխան՝ «Վեոլիա ջուր» ընկերության պաշտոնյայի կողմից:
Ջանդամ, թե խմելու ջուրը չի կորում ու հարյուրավոր բնակիչներ մնացել են առանց ջուր:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։