Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Աղավնատուն գյուղի ճանապարհին բախվել են 2 «Opel»-ները, որոնցից մեկը մասամբ հայտնվել է ջրատարում․ 2 վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան․ ժամանել է մարզի ՊԾ գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Ամավիրի մարզում։ Ժամը ․12:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով նրանից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալիկ Կոստանյանը և կրտսեր պարեկ Հրանտ Համբարձումյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քնննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։