Նուբարաշենի թաղապետի մտահղացմամբ համայնքի անշուք, բետոնե պարիսպներին նկարվում են մուլտֆիլմերի հերոսներ և հայ գրողների ու մշակութային գործիչների դիմանկարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը կյանքի է կոչում իր մտահղացումը, որով Նուբարաշենի գլխավոր փողոցի քարե պարիսպները, որոնք անշուք ու ոչ հաճելի էին քաղաքացիների համար, նկարազարդվում են:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գասպարյանին այդ գործում կամավորական սկզբունքներով օգնում են նուբարաշենցիները:
Նրանք արդեն մի քանի օր է՝ սկսել են աշխատանքները:
Այս պահին արդեն մի հատված նկարազարդվել է մուլտֆիլմերի հերոսներով, իսկ առաջիկայում մի հատվածում էլ նկարազարդելու են հայ գրողների և մշակութային գործիչների դիմապատկերներ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի