47348 դիտում
18:57 15-05-2019
Հերթական բողոքի ակցիան՝ Լոռու մարզում. Վանաձորում գործող «Yandex» տաքսի ծառայության 100-ից ավել վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 15-ին, բողոքի ցույց է տեղի ունեցել Վանաձորում: «Yandex»տաքսի ծառայության վանաձորցի վարորդների բողոքի ակցիան կապված է եղել ընկերության՝ վարորդներին առաջարկվող անհավասար պայմանների հետ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Մենակ Վանաձորում ա, որ մինիմալը 200 դրամ ա, մենք ուզում ենք, որ գոնե 100 դրամով բարձրացնեն, դարձնելով 300: Տնօրենին ասել ենք մեր բողոքը, բայց փոխանակ գային, հանդիպեին մեզ հետ, մենակ ասել են, թե ձեռք չի տալիս՝ մի քշեք, մենք էլ չենք քշելու, էսօրվանից վարորդներիս մի մասը մեր մեքենաների վրայից պոկել-թափել ենք իրենց լոգոները, մեռանք ավտոներս ջարդելով, իրենց հեչ պետքն էլ չի»:
Վարորդները նախ հավաքվել էին ընկերության Վանաձորի կառուցի դիմաց, ապա ավտոերթով շարժվեցին Հայքի հրապարակ, որտեղ ի նշան բողոքի՝ շարքով կայանեցին մեքենաներն ու դուրս եկան փողոց:
Վարորդները ցանկացան նաեւ բոլոր կողմերից փակել Հայքի հրապարակը: Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Տարոնի բաժնի պետի հորդորներից հետո վարորդները հրաժարվեցին իրենց այդ քայլից. «Մենք պահանջում ենք, որ մինիմալը ոչ թե 200 դրամ լինի, այլ գոնե 300, ինչով ենք մենք պակաս Երեւանի վարորդներից, այնտեղ 300-ից էլ է գինը բարձրանում, բայց մեզ մոտ միայն ու միայն 200 դրամ»,- ասաց վարորդներից մեկն ու հավելեց, որ իրենց դժգոհության մասին տեղեկացրել են նաեւ ընկերության տնօրինությանը, որտեղից պատասխանել են. «Ձեռք չի տալիս՝ մի քշեք»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10480 դիտում
11:33 16-08-2018
«Yandex.Taxi»-ն Երևանում ազդարարում է մանկական նստատեղով տաքսի ծառայության մեկնարկը