Իրաքում ահաբեկչական պայթյունի զոհ է դարձել 8 մարդ. կա 24 վիրավոր
Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով առնվազն 8 զոհ կա: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Պայթյունը որոտացել է Իրաքի Քերբելա քաղաքում, ինչի հետևանքով բացի զոհերից կա ևս 24 վիրավոր:
Խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: