Իրաքում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 22 մարդ. կա ավելի քան 70 վիրավոր
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 22 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ նախնական տեղեկությունների` պայթյուններից մեկը որոտացել է Ալ-Ջադիդ թաղամասում, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել և վիրավորվել 50-ը:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքից դեպի հյուսիս` Թաջի քաղաքում, որտեղ ահաբեկչությունից տուժել է առնվազն 20 մարդ: Կան զոհեր:
Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի խմբավորում իր վրա դեռ չի ստանձնել: