211652_close_icon
views-count2420 դիտում article-date 11:43 08-08-2016

Պակիստանում ահաբեկչական պայթյունի զոհ է դարձել 40 մարդ

Պակիստանի Բելուջիստան նահանգում գտնվող հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 40 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Պայթյունի պահին դահլիճում, որտեղ ընթանում էր փաստաբանների միության ղեկավարներից մեկի հոգեհհանգստի արարոությունը՝ 50 մարդ է եղել: Զոհերի մեծ մասը կազմում են փաստաբաններ, լրագրողներ: Այս պահին պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Նմանատիպ նյութեր