Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում ահաբեկչական հարձակումներ են իրականացվել, որի հետևանքով ավելի քան 5 զինծառայող է զոհվել, 7֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է «Ասուաթ ալ Իրաք» կայքը։
Կայքի հաղորդած տվյալների համաձայն, քաղաքի արևելյան մասում անհայտ անձինք կրակ են բացել զինվորական բաժանմունքի ուղղությամբ, որի արդյունքում 2 զինվորական է սպանվել։ Նրանց հաջողվել է փախչել։
Մոսուլի արևմտյան մասի զինված ուժերի կառույցի մոտ մահապարտ ահաբեկչի կողմից պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 3 զոհ, 7 վիրավոր է գրանցվել։
Դեպքի հետ կապված դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։