Ո՞վ է խաղում քամուց տուժած տանիքների ճակատագրի հետ
Վերջին օրերի մրրիկը էական վնասներ պատճառեց: Մասնավորապես վնասվեցին բազմաբնակարան շենքերի տանիքներ: Այս օրերին քննարկվում է, թե ինչպես կարելի է վերականգնել վնասը: Հետաքրքիր է, բայց քննարկվում է բացառապես ՀՀ պետական բյուջեից փոխհատուցման տարբերակը: Սույն խնդրի վերաբերյալ Էջմիածնի քաղաքացիներից մեկը նամակ է հղել խմբագրությանը, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ.
«Հետեւողական ուսումնասիրության կարիք չկա՞: Իսկ գուցե կա անբարեխիղճ աշխատա՞նք, իսկ գուցե վատորակ տանիքների պատճառը կոռուպցիա՞ն է, հովանավարչությո՞ւնը, կաշառակերությո՞ւնը: Մասնավորապես, տուժած շենքերի ցանկում հանդիպում ենք Էջմիածին քաղաքի Չարենցի 4 հասցեում: Նույն հասցեի շենքի տանիքն արդեն մեկ անգամ վնասվել էր քամուց: Այդ ինչպե՞ս են հիմնանորոգում տանիքը, որ ամեն տարի վնասվում է: Երբ փոքրիկ ուսումնասիրություն ենք կատարում, պարզում ենք, որ նույն Էջմիածին քաղաքի Մաշտոց 63-ի տանիքն էլ նույն շինարարական ընկերությունն է անցկացրել, որը եւ Չարենցի 4-ինն էր արել: Ստացվում է, որ այս ընկերության կատարած բոլոր տանիքները քամուց անմիջապես վնասվում են: Դա զուգադիպությո՞ւն է: Արմավիրի մարզպետարանն ինչո՞ւ չի անհանգստանում այս խնդրով: Ինչո՞ւ հարց չի տրվում, թե ինչո՞ւ է տանիքների շինարարության մրցույթների հաղթող Արմավիրի մարզպետարանը միշտ ճանաչում անորակ աշխատանքներ կատարող «Խաչատրյան բիզինգ» ՍՊԸ-ին: Ինչո՞ւ ոչ ոք չի կամենում Մաշտոց 63-ի բնակիչներին լսել: Այս մարդիկ զանգահարում են մեզ եւ պատմում, որ մինչ մրրիկն էլ ամեն օր մեխերի զնգրտոց են լսել տանիքից: Բնակիչների համար էն գլխից էլ հասկանալի է եղել, որ իրենց տանիքը թքած-կպցրած էր: Մեկ տարվա տանիքը բա առաջի՞նն է վնասվում քամուց: Կամ, այ մարզպետարան, եթե կար տխուր փորձը, որ այդ ընկերության կառուցած տանիքը Չարենցի 4-ում անմիջապես փլվել է, ինչո՞ւ եք նույն ընկերությանը վստահում նաեւ այլ տանիքների ճակատագիր: Դա ի՞նչ շահագրգռություն է, որ ստիպում է մշտապես պատվերներ իջեցնել անորակ, փնթի աշխատող ընկերությանը»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատարստ է լսել նաեւ հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ: