211652_close_icon
views-count1673 դիտում article-date 19:53 07-02-2021

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հիմա էլ նստած մեծ-մեծ խոսում է, թե «չկամեցող» մարդիկ «խաղում են Արցախի» ճակատագրի հետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի ավարտից քիչ անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աջ ու ձախ էր վազում ու խնդրում իրեն փոխարինող գտնեն։ Դա այնպես էր ներկայացվում, իբր ինքը պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը պարտության համար ու իշխանությունը զիջել իրենից ավելի կարող ուժերի։ Խելացի մարդիկ, սակայն, այն ժամանակ բացատրեցին, որ այդ իրավիճակում հրաժարական տալը երկրորդ դավաճանությունը կլիներ, որի արդյունքում ընդհանրապես կասկածի տակ կդրվեր Արցախում այլ նախագահ ունենալու հնարավորությունը։ Բացի դրանից, Արայիկին հասկացրին, որ ինքը պարտավոր է մնալ ու «ուտել իր ու Նիկոլի եփած ճաշը»։

Արայիկին այն ժամանակ պահելը (ճիշտն ասած՝ հիմա էլ) անհրաժեշտություն էր, որ առաջին հերթին հենց Արցախի պետականությանն էր անհրաժեշտ։ Բայց երևում է, որ այդ անհրաժեշտությունն այլ ենթադրություններ անելու առիթ է տվել Արցախի գործող նախագահին։ Մարդը սկսել է մտածել, որ դե երևի ճիշտն ինքն էր էլի, որ այսքանից հետո իրեն դեռ «պարոն նախագահ»-ով են դիմում ու որ իշխանությունը դեռ իր ձեռքում է։ Ավելին՝ Արայիկը վերադարձել է իր «հին ու փորձված մեթոդներին» ու էլի տաք տեղավորվել դավաճան Նիկոլի համապատասխան տեղում։
Հիմա էլ նստած մեծ-մեծ խոսում է, թե «չկամեցող» մարդիկ «խաղում են Արցախի» ճակատագրի հետ։ Ուրեմն ինքը շարունակում է հետևողականորեն կազմաքանդել Արցախի պետականությունը, կործանել ամեն ինչ ու այդքանից հետո ուրիշերին է չկամեցող անվանում ստորը։

…Էս ամեն ինչն, իհարկե, այսպես չի մնա։ Դավաճանն էլ, իրա հարճերն էլ խստագույնս պատժվելու են։ Նրանք ապագա չունեն հայոց հողի վրա։ Բայց մինչ ահագին մտածելու բան ունենք։ Բոլորս»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր