211652_close_icon

Վայոց ձորի մարզի պարեկները, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից բեռնատարների տեղաշարժը դեպի Սյունիքի մարզ արգելում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count45911 դիտում article-date 22:19 06-02-2025
Այսօր՝ փետրվարի 6-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս-Կապան հատվածում տեղացած առատ ձյան հետևանքով երթևեկությունը որոշ ժամանակ դադարեցվել է, քանի որ ինչքան էլ նշված ճանապարհներն սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկաներով մաքրում ու մշակում էին ճանապարհը մերկասառույցից, առատ ձյունն ու բուքն իրենց սև գործն էին անում։

Ելնելով վարորդների և քաղաքացիների անվտանգությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկում անցել էին ուժեղացված ծառայության և որպեսզի դեպի Սյունիքի մարզ տանող հատվածում խցանումներ տեղի չունենան, ժամանակավորապես դադարեցրել էին բեռնատարների տեղաշարժը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկների հետ ծառայության էին կատարում նաեւ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր