1513 դիտում
10:43 06-05-2015
Մայիսի 8-9-ը կորոշվեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և ն ՀԷՑ-ի հետագա ճակատագրի հետ կապված բոլոր հարցերը. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա: Նախատեսվում է, որ Մոսկվայում վերջնականապես պետք է որոշվի, թե, ի վերջո, որքան պիտի բարձրանա սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը՝ վեց դրամ մեկ կիլովատը, թե տասը դրամ:
Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի մասնագետները սակագնի թանկացման երկու հայտ են պատրաստել, որոնցից մեկը հաշվարկված է վեց դրամի թանկացման համար, մյուսը՝ տասը: Մայիսի 8-9-ը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջնականապես կհստակեցվեն ՀԷՑ-ի հետագա ճակատագրի հետ կապված բոլոր հարցերը: Ըստ այդմ, էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կներկայացվի կա՛մ ուրբաթ օրը՝ մայիսի 8-ին, կա՛մ էլ եկող շաբաթվա սկզբին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1535 դիտում
10:14 16-06-2015
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկն էլ ՀԷՑ–ի հաշվին նաիրիտցիներին տված աշխատավարձն է. ՀԺ
1319 դիտում
09:46 15-04-2015
ՀԷՑ-ը չի հերքում, որ հնարավոր է՝ դիմի էլէներգիայի սակագնի բարձրացման համար. Ժողովուրդ
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»