919 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․ Մարտակերտ քաղաքի մոտակայքում գտնվող Պուշկեն յալ կոչվող տեղամասի դիրքերի պաշտպանությունն իրականացնում էին Արցախի Ազգային անվտանգության ծառայության 3-րդ վարչության հատուկ ջոկատայինները։ Այս ստորաբաժանման հրամանատարը գնդապետ Արթուր Ավանեսյանն էր՝ Կանդազը։
Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Կանդազի հատուկ նշանակության ջոկատը Պուշկեն յալի պաշտպանությունը սկսել էր իրականացնել 2021 թվականից։ Ջոկատը բաղկացած էր 35 հատուկ ջոկատայիններից։
«Սահմանի վրա ձեւավորվեցին նոր դիրքեր։ 2020 թվականից հետո Ազգային անվտանգության ծառայությունում սկսվեցին վարչություններ ձեւավորվել՝ արագ արձագանքման, հատուկ գործողությունների, ԱԹՍ-ների եւ այլն։ Ու տենց, լավ գործը գնում էր ու ահագին առաջընթաց ունեցանք երկու տարվա ընթացքում։ Այդ ստորաբաժանումները համալրվեցին` ճիշտ է ոչ ամբողջությամբ։ Բայց եթե էդպես շարունակվեր, երեւի հինգ տարի հետո ԱԱԾ ստորաբաժանումները, կարծում եմ, կփոխարինեին Պաշտպանության բանակին։ Ափսոս չհասցրին, դա էլ չհասցրինք»,- ասում է Ավանեսյանը։
Արցախի ԱԱԾ-ում ձևավորված վարչությունների սկզբնական նպատակը զորքի պատրաստումն էր, վարժանքների անցկացումը։ Սակայն, հետագայում զորքի քիչ թվաքանակով պայմանավորված՝ այս ստորաբաժանումները սկսեցին իրականացնել սահմանի տարբեր հատվածների, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրին Պուշկեն յալում գտնվող դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը։
«Այդ օրը սովորական օրերից մեկն էր մինչեւ կեսօր։ Կեսօրից դիրքերից զանգեցին, ասացին, որ հակառակորդն արդեն լիցքավորում է հրանոթները։ Դա արդեն նորություն էր։ Համար մեկ տվեցի զորքին»,- պատմում է Կանդազը։
Ավանեսյանը մի խմբի ուղարկել է դիրքեր՝ օգնության։ Այդ ընթացքում հակառակորդը սկսել է հրետակոծել դիրքերը։
«Սկսեցին բոլոր բլոկպոստերը գրավել, հրետակոծել Մարտակերտը։ Հետո հասկացա, որ զորքս շատ քիչ էր, ռեզերվային ուժերից, մեր թիկունքայիններից բարձրացրի բոլորին դիրքեր։ Եթե հակառակորդին հաջողվեր գրավել Պուշկեն յալը և անցնել մեր թիկունք, Մարտակերտը կհայտնվեր շրջափակման մեջ»,- ասում է Կանդազը։
Գնդապետ Ավանեսյանը նաև դիպուկահարների է տեղափոխել Պուշկեն յալ՝ ապահովելու առաջնագծում կռվող հատուկջոկատայինների թիկունքը։ Ավանեսյանի խոսքով դիպուկահարները կատարել են իրենց առջև դրված խնդիրը։ Դիպուկահարների օգնությամբ 2 անգամ հնարավոր է եղել հետ մղել հակառակորդի գիշերային երկու գրոհները։
Հրետակոծության առաջին ալիքից հետո՝ հինգ րոպե անց, ադրբեջանական բանակի հետևակը անցել է հարձակման։ Սկսվել է մերձամարտ Պուշկեն յալի դիրքապահների և ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների միջև։ Կանդազի խոսքով՝ նախկինում հրետակոծությունից 25-30 րոպե հետո էր սկսվում հետևակի առաջխաղացումը։
«Ադրբեջանցիները մտան դիրք, ու սկսվեց կռիվը։ Առաջին 10-15 րոպեում շատ էին գալիս, տղերքը սկսեցին նռնակներ գցել։ Տեսան, որ արդեն չեն կարում մտնեն դիրք, նահանջեցին։ 7 դիակ թողեցին մեր դիրքում»,- հիշում է հետախույզը։
Ադրբեջանցիների նահանջից հետո, Ավանեսյանի հրամանով, սկսել են աշխատել անօդաչու թռչող սարքերը։ Սկզբում՝ մոտ 40 րոպե, կարողացել են անօդաչուներով նռնակներ նետել հակառակորդի վրա, հետո, հավանաբար, ռադիոէլեկտրոնային պաշտպանության (ՌԷՊ) կայանի աշխատելու հետևանքով հնարավոր չի եղել ԱԹՍ-ները օդ բարձրացնել։ ԱԹՍ-ների աշխատանքի հետևանքով ավելացել են հակառակորդի մարդկային կորուստները և հարձակումը ժամանակավորապես դադարել է։
Հարձակման երկրորդ ալիքն ավելի ուժգին է եղել։ Հասկանալով, որ իրավիճակը լուրջ է, և առավելությունը կարող է ամեն պահի անցնել հակառակորդի կողմը՝ գնդապետ Ավանեսյանը կապվել է հրետանային բրիգադի հրամանատար Դավիթ Ղազարյանի հետ։ Նա Ղազարյանին խնդրել է հրետակոծել Պուշկեն յալի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքը։
«Ղազարյանն ասաց՝ շատ մոտ եք իրար, կարող է ձեզ էլ կպնի արկերը։ Ասացի՝ դե, սրանից հետո ինչ ուզում է լինի, մեկ է դիրք չենք տալու, խփի՛։ Խփեցին, մեր ու ադրբեջանցիների արանքն էր ընկնում։ Ու էդպես ամբողջ գիշեր հրետանու հետ համագործակցելով՝ հարձակումները հետ ենք մղել»,- պատմում է Կանդազը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1936 դիտում
19:17 29-01-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը. Հետք
33722 դիտում
20:20 04-02-2018
Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս օդաչուի վերջին մարտը գրոհայինների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9422 դիտում
17:42 13-11-2020
«Առանց կռվի հանձնել....». վերջին մարտը հանուն Շուշիի. ANNA News Military-ն «ամփոփիչ» տեսանյութ է հրապարակել
Այս բաժնից
358 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
661 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)
769 դիտում
15:21 07-02-2025
Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում