1975 դիտում
10:33 06-02-2025
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. 20-ամյա վարորդը «Nissan Murano»-ով Շահումյան գյուղի տարածքում իր առջև հայտնված շներից խույս տալով բախվել է գազախողովակին և գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Պ.-ն իր վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ ընթանալիս՝ Շահումյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդ Աշոտ Պ.-ին և ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Ս.-ին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենք չեն տուժել ու հրաժարվել են հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն, քանի որ վթարի հետևանքով գազախողովակից առաջացել էր գազի արտահոսք և օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» տարածքը սպասարկող գազի վթարային ծառայության աշխատակիցները արդեն դադարեցրել են գազի արտահոսքը և փորձում են խնդիրը արագ կարգավորել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Վարդանուշ Միրզախանյանն ու Նարեկ Գևորգյանը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վթարի պատճառը եղել է այն, որ թափառող մի քանի շուն հայտնվել են վարորդի ավտոմեքենայի առջև, ու վարորդը, որպեսզի չհարվածի կենդանիներին, խույս է տվել, սակայն կորցրել է մեքենայի կառավարումն ու տեղի է ունեցել վթարը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+