Լուիշ Նետու. Ռոնալդուն գերաստղ է, բայց կյանքում հասարակ տղա է
«Զենիթի» պորտուգալացի պաշտպան Լուիշ Նետուն պատմել է Պորտուգալիայի հավաքականում Կրիշտիանու Ռոնալդուի հետ համատեղ մարզումների մասին:
«Կրիշտիանու Ռոնալդուն իսկական պրոֆեսիոնալ է: Նրա ֆուտբոլային որակների մասին նույնիսկ պատմելու հարկ չկա:
Թերևս, նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որի հետ ես երբևիցե աշխատել եմ: Մի խոսքով, Ռոնալդուն գերաստղ է, թեպետ կյանքում նա հասարակ ու լավ տղա է», ասել է Նետուն: