Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում կայացավ աշխարհահռչակ «Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք-օպերայի, առաջին հայկական տարբերակի պրեմիերան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 4-ին Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում կայացավ աշխարհահռչակ «Jesus Christ Superstar» ռոք-օպերայի, առաջին հայկական տարբերակի պրեմիերան։
«Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք-օպերան ուսանողական նախագիծ է, որի շուրջ համախմբվել են 50-ից ավելի երիտասարդ դերասան-երգիչներ՝ ինչպես սկսնակ ուսանողներ, այնպես էլ պրոֆեսիոնալ երգիչ-դերասաններ։ Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ 1 տարի, իսկ թարգմանության պրոցեսը 8 ամիս։
Ներկայացման ռեժիսորն է Մարտին Խաչատրյանը։ Թարգմանությունը՝ Լիանա Ավետիսյանի։
Անձնակազմի և հանդիսատեսի արձագանքներից կարելի է ենթադրել, որ ներկայացումը ստացվել է։