27129 դիտում
19:32 25-04-2022
Լոռիից Բեռլին հասած ու վերադարձած հասարակ գյուղացու հասարակ որդի Արեն պապը էլ չապրելու վախը ցրելու համար սկսել էր հաճախ հեռուստացույցի առաջ նստել...
Մարտուն Սիմոնյանը գրում է. Ձեզ եմ ներկայացնում իմ հերթական փոքր արձակ գործը, որն ավարտել եմ այսօր։
Էֆթանազիա
Ախորժակից ընկած Արեն պապը գյուղում առաջինն է արթնանում ու կանգնելիս մահճակալից բռնվում, որ չընկնի։ Արթնանում է, նույնիսկ իր ծեր, կատարը ծուռ աքաղաղից վաղ ու քնում նրանից քիչ։ Այսպես է արդեն մեկ ամիս այն օրից, երբ որդու հուսահատ դեմքը հաստատել էր բժշկի ասածը․ «Դուք քաղցկեղ ունեք»։ Չկարեկցող դեմքի չոր «հումանիզմը» նրան տարել էր հումանիստ Աստծո մոտ։ Եկեղեցում ամաչել էր ուշանալու համար, ու որդուն խնդրել էր, որ գյուղ տանի։ Կեղտից փայլող նստարաններով «Գազելը», Արեն պապի՝ էլ չապրելու տագնապից բացի, գյուղ էր բերել նաև նրա անքնությունը, սպիտակ ու խնամված մատներով բժշկի օծանելիքի հոտը, եկեղեցու խնկաբույրը, ավտոկայանի քրտնահոտը, փոխված Երևանի գույները․․․
***
Երևանում Արեն պապն իրեն զգացել էր կորստի հետ հաշտ, հետապնդվող հոտից հետ ընկած կաղ կենդանու պես՝ ավելորդ, որի ճամփին նայող չկա։ Գյուղում հասկացել էր, որ հիվանդության լուրը «Գազելից» շուտ էր տեղ հասել։ Իր պես ծեր հարևանների դեմքերին անկեղծ կարեկցանք էր տեսել, նաև իր օրն ընկնելու տագնապ։ Բայց ավելորդի զգացողությունը գյուղում լքել էր՝ երեք տարի առաջ սրտի չորրորդ ու վերջին կաթվածը ստացած կնոջ պես։ Արեն պապն ավելորդ չէր իր նմանների աշխարհում՝ գարնան ու խոպանչի որդիների վերադարձին սպասող, աքլորականչին արթնացող, հողի հետ կռվող, ոչխարի բերած զույգ ձագով ուրախացող, կարկատած արմունկներով խորհրդային պիջակից չհրաժարվող, ռուսներին խորհրդային իներցիայով «մերոնք» ասողների աշխարհում, որոնց օրվա միակ հաճույքն ուտելն ու հեռուստացույցն է, միակ զբաղմունքը՝ գյուղի կլուբի մոտ հավաքվելն ու քիթը «ցարի» գործերի մեջ խոթելը, Եվրոպայից ու Զելենսկուց «բամբասելը»։ Սա իր աշխարհն է՝ ծուռումուռ ու փոշոտ փողոցներով, ծակ տանիքներ ունեցող անշուք տներով, գիշերը չկողպվող դարպասներով, լեռան զառիթափին կուչ եկած, թոշակով ու խոպանից ուղարկվող ռուբլիով ապրող աշխարհը, որը Երևան տանող ճանապարհից նայելիս մի քանի փեթակով փոքր այգու տեսք ունի։ Արեն պապը դեռ «Գազելում» էր հասկացել, որ իրպեսների աշխարհը քաղցկեղին հաղթող աշխարհ չէ ու դառնացել էր, ու չարացել էր, ու նվաստացել էր։ Այս երեք վիճակները պետք է հաշտ հարևանների պես ամիս ու մի քանի օր Արեն պապու մարմնում ապրեին կողք կողքի, նրա հետ արթնանային ու նրա հետ չքնեին։
***
Լոռիից Բեռլին հասած ու վերադարձած հասարակ գյուղացու հասարակ որդի Արեն պապը էլ չապրելու վախը ցրելու համար սկսել էր հաճախ հեռուստացույցի առաջ նստել։ Մի օր էլ հեռուստացույցը Փարիզից իրենց գյուղ հասցրեց էֆթանազիան։ Ութնամյա կրթությամբ Արեն պապը չգիտեր, որ աշխարհում նման բան կա, և, որ Ալեն Դելոնը որոշել է այդ կերպ ցավին հաղթել։ Մտածել էր Դելոնի մասին, եզրակացրել, որ իր պես իր փոքր ու անտարբեր աշխարհից չկառչած համարձակ տղամարդ է Դելոնը, որ որոշել է թողնել իր մեծ ու հոգատար աշխարհը։ Մի պահ մտածել էր իր ձեռքով տառապանքից ազատվելու մասին։ Հասկացել էր, որ իր աշխարհում էֆթանազիան պետք է տանիքում լինի ու հակի թելով․ իր աշխարհում նույնիսկ էֆթանազիան է տառապանք։ Վերջին պահին համարձակությունը չէր հերիքել, անզորությունից լացել էր ու իջել կտուրից։
***
Ախորժակից ընկած Արեն պապն ամեն օր արթնանում, ուժերը հավաքում ու տան բակ էր շտապում, որ որդու աչքից հեռու, առանց վկաների խաղաղ ծխի։ Ծխախոտով տուփը պահում էր շան բնի ու գոմի պատի արանքում՝ ճիշտ ինչպես պատանի ժամանակ, հոր աչքից հեռու։ 60 տարի անց էլ չբռնվելու տագնապը չի ծերացել։ Ամեն անգամ տուփը պահելիս ու վերցնելիս մատները քերծում էր, ու քերծում է։ Հիշեց, որ մի օր ծխախոտը պահելիս հերն անակնկալ բակ մտավ։
- Այ տա, էտ ինչ ես կորցրել։
- Հեչ, պապ, ծիրանի կուտն ուզում էի տնկեի, ձեռիցս ընկավ, ման եմ գալիս։
Ու ամեն ինչ հասկացած հորը ստած չլինելու համար՝ և՛ տուփի թաքստոցը փոխեց, և՛ ծիրանի կուտ թաղեց հողում։ Ու հիմա իր հետ ծերացած ծիրանենու տակ նստած տխուր նայում էր շան նույն բնին, նույն գոմին ու նույն անշուք տանը։ Մտածում էր, թե ժամանակը քանի՞ շուն սատկացրեց, քանի՞ կով ու ցուլ մորթեց։ Մտածում էր իր ապրած ու սպառվող ժամանակի բոլոր հաճույքների մասին։ Մտովի կռվում էր Աստծո հետ․ ուզում էր հասկանալ՝ ո՞րն է տառապանքով հեռանալու իմաստը, անկարողությունից նվաստանալու, փոքրանալու, ծաղրվելու իմաստը․․․ ինչի՞ չքնել՝ աքլորականչին դաշտ գնալու մտքով ու չարթնանալ, ինչի՞ չմեռնել՝ մահվան մասին մոռացած, ինչի՞ չմեռնել չհասկանալով։
Իր ծեր, կատարը ծուռ աքլորը կանչեց, պոչի մեջ խրված տզին բռնել փորձող շունն աշխուժացավ։ Արեն պապը նայեց շանն ու աքլորին ու մի պահ նույնիսկ նախանձեց նրանց, որ չգիտեն մահվան մասին, Աստված ու երազանքներ չունեն, որ անմիտ են, անբառ ու աննպատակ։
***
Ախորժակից ընկած Արեն պապը գյուղում առաջինը չարթնացավ։
23․04․2022

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14372 դիտում
10:44 29-01-2021
Ինչո՞ւ Քոչարյանին հաջողվեց մոտ 2 ժամ ողջ երկիրը պահել հեռուստացույցի առաջ. Էլինար Վարդանյան
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր