Կարծում եմ Ռոնալդուն կհաղթի «Ոսկե Գնդակը». Լուիշ Ֆիգու
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի կարծիքով 2014 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակը» կհանձնվի իր հայրենակից, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Հեղինակավոր մրցանակի համար Ռոնալդուն կպայքարի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Կարծում եմ «Ոսկե գնդակը» կհաղթի Ռոնալդուն: Ներկայումս նա անգերազանցելի է»,- նշել է Ֆիգուն: