ԱՄՆ-ում կործանված 2 F-18 ռմբակոծիչների բոլոր օդաչուները ողջ են մնացել
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի ափամերձ տարածքում վայր ընկած F-18 ռմբակոծիչների բոլոր 4 օդաչուներին էլ հաջողվել է փրկվել, հաղորդում է rosbalt.ru-ն:
Վերջիններս ընկել էին Ատլանտան օվկիանոսը:
Ինչպես նշել են Պենտագոնում, օդաչուներին օգնության են հասել փրկարարները և անվտանգ տեղափոխել հիվանդանոց:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Հայտնի էր դարձել, որ ուսումնավարժանքի ժամանակ, ըստ նախնական տվյալների, 2 F-18 Super Hornet ռազմական ինքնաթիռներ են բախվել իրար: 4 օդաչուներին էլ հասցրել էին կատապուլտով դուրս թռչել ինքնաթիռներից:
Նրանց գտել էր առևտրային մի նավ և հանձնել Առափնյա փրկարար ծառայությանը: