Ինդոնեզիան ծրագրում է Cy-35 ռմբակոծիչների գնել Ռուսաստանից
Ինդոնեզիայի իշխանությունները պատրաստվում են բանակցություններ սկսել ռուսական իշխանությունների հետ՝ Cy-35 ռմբակոծիչներ ձեռք բերելու շուրջ: Այդ մասին հայտնել է Jakarta Globe-ը:
Նշվում է, որ ծրագրվում է Ռուսաստանի հետ սկզբնական փուլում 10 միավոր նշված ռմբակոծիչներ գնելու մասին պայմանագիր ստորագրել:
Ավելի վաղ «Рособоронэкспорта»-ի տնօրենի տեղակալ Սերգեյ Գորեսլավսկին հայտարարել էր, որ Ինդոնեզիան մեծապես շահագրգռված է Cy-35-երը գնելու հեռանկարով: