211652_close_icon
views-count1114 դիտում article-date 14:02 21-07-2024

ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռները կանխել են ԱՄՆ B-52N ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական ​​սահմանի խախտումը. ՌԴ ՊՆ

ՌԴ հակաօդային պաշտպանության ծառայության կազմում ներառված կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը. ամերիկյան ռմբակոծիչները նկատվել են Բարենցի ծովի օդային տարածքում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օդային տարածքի վերահսկման միջոցները ծովի վրա սահմանին մոտեցող խմբակային օդային թիրախ են հայտնաբերել,ինչից հետո ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռներն օդ են բարձրացվել:

«Ռուսական կործանիչների անձնակազմերն օդային թիրախն իդենտիֆիկացրել են որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52N ռազմավարական ռմբակոծիչներ: Երբ ռուսական կործանիչները մոտեցել են, ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները շրջադարձ են կատարել  Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից»,- ասվում է զեկույցում։

Ռուսական ինքնաթիռները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ, պետական սահմանի խախտում թույլ չի տրվել, հավելել են ՌԴ ՊՆ-ից։

Նմանատիպ նյութեր