ՌԴ-ում կործանված Су-24-ի օդաչուները մահացել են
ՌԴ Վոլգոգրադսկի շրջանում փետրվարի 11-ին կործանված Су-24 ինքնաթիռի օդաչուները մահացել են:
ՌԴ Պաշտպանության նախարարության քննչական կոմիտեն, որը զբաղվում է դեպքի հանգամանքների ուսումնասիրությամբ, ողբերգության վայրում հայտաբերել է օդաչուների մարմինների մնացորդները:
Մինչ այդ տեղեկություն կար, որ անձնակազմը փրկվել է կատապուլտերի միջոցով:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է ուսումնական վարժանքի ժամանակ: Ներկայում ընթանում են Су-24-ի «սեւ» արկղերի որոնման աշխատանքները: