1599 դիտում
10:50 26-05-2016
Որևէ պետական մարմին չի կարող արտաբյուջետային հաշվի լուման տնօրինել այլ կերպ, քան նախանշված ուղղություններով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Օ՜, ինչ եք ասում։ Այդ լուրերը բացարձակապես ընդհանուր աղերս չունեն իրականության հետ որևէ տեսակետից։ Այդպիսի լուրերն ուղղակի անհասկանալի երևակայության պտուղ են, որովհետև որևէ պետական մարմին, որ ունի արտաբյուջե, չի կարող այս արտաբյուջետային հաշվի լուման անգամ տնօրինել որևէ այլ կերպ, քան նախանշված, նախատեսված ուղղություններով։ Այսինքն հանկարծ մտածի, որ կարող է այդ միջոցը վերցնի և որևէ բանկում ավանդ դնի, հնարավոր չէ»,– մեր թղթակցին ասել Է ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանելով տեղեկությունները, թե գերատեսչությունների ղեկավարներն իրենց հայեցողությամբ են տնօրինում արտաբյուջետային հիմնադրամների գումարները, օրինակ ավանդադրելով բանկերում։
Ըստ նրա ավանդ դնողը տվյալ դեպքում պետությունն Է, գանձապետական միասնական հաշվի միջոցներն ավանդ են դրվում Կենտրոնական բանկում։ «Խոսքը վերաբերում է կանխիկ միջոցներին, և դրա դիմաց ստացվում են տոկոսներ, որոնք պետական բյուջեի եկամտի մաս են։ Այսինքն եկամուտների մեջ կան այլ եկամուտներ, որտեղ ժամանակավոր ազատ միջոցների ավանդադրումից ստացված տոկոսային եկամուտները հաշվեգրվում և հաշվառվում են։ Եկամուտների ցուցանիշում ներառված է նաև դա, որը, ընդ որում, փոքր գումար չի»,– ասել Է նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2820 դիտում
11:23 08-02-2019
Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու. Լենա Նազարյան
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան