3243 դիտում
19:02 25-05-2016
Սվերդլովսկի ոստիկանները 200 կմ ճանապարհ են անցել` օգնելու կին վարորդին փոխել անվադողը
ՌԴ Սվերդլովսկի ճանապարհային ոստիկանները ծառայողական մեքենայով 200կմ ճանապարհ են անցել` օգնելու կեսգիշերին ճաապարհին խափանված անվադողի պատճառով մնացած կին վարորդին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Կեսգիշերին Եկատերինբուրգ-Տյումեն ավտոճանապարհին գտնվող Renault Logan մակնիշի ավտոմեքենայի կին վարորդը ահազանգել է ոստիկանություն` օգնություն խնդրելով ոստիկաններից, քանի որ ճանապարհին ոչ ոք չէր օգնել նրան:
Սվերդլովսկի ՃՈ տեսուչները անցնելով 200 կմ ճանապարհ` անվադող են հասցրել վարորդին, ով մեքենայում գտնվել է իր հաշմանդամ մոր հետ:
Օգնության կարիք ունեցող վարորդներին ուշադրություն դարձրեք ավտոճանապարհին և անտարբեր մի անցեք, կոչ են անում Սվերդլովսկի ՃՈ տեսուչներ Ալեքսանդր Պլոնտիկովն ու Ալեքսանդր Սապոժնիկովը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում