22045 դիտում
12:53 07-06-2016
Երևանում 61-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել խոտանված անվադողը փոխող Волга-ի վարորդին ու նրա ընկերոջը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի թիվ 55 տան դիմաց Երևանի բնակիչ, 61-ամյա Ժորժ Ավետիսյանը իր վարած Toyota մակնիշի 27 ՏՕ 500 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Սուքիասյանն ու տեսուչ Ռոբերտ Վարդանյանը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածներից մեկը իր Волга մակնիշի 34 QZ 804 համարանիշի ավտոմեքենայի հետևի ձախ կողմի վնասված անվադողը փոխելիս է եղել, և երբ ընկերոջ հետ ավտովերանորոգման կետից անվադողը բերել է, որպեսզի փոխի խոտանված անվադողը, այդ ժամանակ վրաերթի են ենթարկվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը, և վիրավորներին առաջինը օգնության են հասել բնակիչները:
***
16:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացել է վրաերթի ենթարկվածներից Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ, 52-ամյա Սուրեն Մելիքսեթյանը, ինչի առիթով էլ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+