57879 դիտում
18:15 16-01-2021
Պարզվել է, Երևանում՝ Իսակովի պողոտայում, ողբերգական ավտովթարից հետո BMW-ի վարորդին փոխել էին. դատարանը իրական վարորդին ազատ է արձակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Աբաջյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ավտովթարից հետո դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին մեկ այլ անձ է ներկայացել և հայտնել, որ BMW մակնիշի 68 ՍՍ 376 համարանիշի ավտոմեքենան ինքն է վարել, սակայն քննչական բաժինը ստացված տեղեկությունններով պարզել է, որ իրականում BMW-ն վարել է Ա. Աբաջյանը և նրա փոխարեն վարորդ է ներկայացել Երևանի բնակիչ, 23-ամյա Մխիթար Գրիգորյանը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը` դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է քննիչի միջնորդությունը, որից հետո Ա. Աբաջյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/14/1175965/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր հունվարի 13-ին Երևանում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Mitsubishi Pajero io-ի վարորդ, Նոր Խարբերդ 27 փողոցի բնակիչ, 31-ամյա Հրանտ Եղոյանի մահվան փաստով:
Վերջինս նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+