1565 դիտում
10:13 25-05-2016
Պոպուլիզմի երկու ուղղություններն ու դրսևորումները Հայաստանում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Սովորաբար «պոպուլիզմ» բառն օգտագործվում է բացասական երանգավորումներով։ Անձամբ ինձ էլ առանձնապես դուր չի գալիս «լայն ժողովրդական զանգվածներին» դուր գալու համար կոկորդ պատռելն ու բոցաշունչ ճառեր արտասանելը։ Ես չեմ հավանում դա նաև այն պատճառով, որ սովորաբար, երբ ընդդիմադիր կոկորդ պատռողները հայտնվում են իշխանական ճամբարում, նրանք դառնում են պոպուլիզմի առաջին խարազանողը։ Բայց այն, որ Հայաստանում խոսվում է պոպուլիզմի մասին, արդեն իսկ դրական փաստ է։ Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայամ կամ Միջին Արևելքի բազմաթիվ երկրներում պոպուլիզմ կա՞։ Իհարկե, ոչ, որովհետև ժողովրդին հաճելի բաներ ասելու կարիքը բացարձակապես չկա ՝ քաղաքական կյանքի և հասարակական կարծիքի բացակայության պայմաններում։
Հայաստանում նույնպես պոպուլիզմի անհրաժեշտություն կա. թեև ժողովուրդն առայժմ չի կարողանում իշխանություն ձևավորել, բայց այնպես էլ չի, որ հասարակական տրամադրությունները որևէ նշանակություն չունեն։ Մեզանում քաղաքական այս հոսանքն ունի երկու հիմնական ուղղություն ՝ ազատագրել պատմական հայրենիքը և կախել հարուստներին ու իշխանավորներին։ Ընդ որում, երբ պատմական հայրենիքի մի մասը ազատագրվում է, պոպուլիզմն ամբողջությամբ ուղղվում է երկրորդ՝ սոցիալական հուն։ Օրինակ՝ 1992-1994թթ. պատերազմի բարեհաջող ավարտը որևէ քաղաքական միավոր չբերեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Արցախն ազատագրվել էր «ի հեճուկս նրա ցանկության», իսկ իրականում նա զբաղված էր «Ղարաբաղը թուրքերին ծախելով», իսկ ներքին կյանքում «ցուրտ ու մութ կազմակերպելով»»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1767 դիտում
09:30 26-02-2015
Չնայած պոպուլիզմի դրսևորումները չեն փոխվել, բայց այդ ճառերը լսողների քանակն է քչացել. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1240 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»