211652_close_icon
views-count4139 դիտում article-date 21:55 23-05-2016

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը պարտվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սառա Ուրահմունին: Կիսաեզրափակիչ փուլ հասնելու դեպքում հայ մարզիկը կնվաճեր Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Նմանատիպ նյութեր