211652_close_icon
views-count1760 դիտում article-date 16:04 23-04-2014

Աշխարհի երիտասարդական առաջնություն. Անուշ Գրիգորյանը եզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն արդեն ունի եզրափակչի մասնակից: 48-ից 51կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում փայլուն հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Ալուա Բալկիբեկովայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ : Ի դեպ, հայ մարզուհին մրցակցին հաղթեց բացահայտ առավելությամբ :Կիսաեզրափակիչ մյուս զույգում Իտալիան ներկայացնող Իռմա Տեստան առավելության հասավ թուրք Նարիման Իստիկի նկատմամբ և մեր մարզուհու հետ կպայքարի ոսկե մեդալի համար: Երեկոյան ռինգ դուրս կգա նաև 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով կմենամարտի բուլղարացի Բլագով Նայդենովի հետ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր