211652_close_icon

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

views-count1978 դիտում article-date 20:40 19-03-2023
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնության մեկնարկում  50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մենամարտեց Կորեան ներկայացնող Չորոնգ Բակի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ 5:2 հաշվով:

Ավելի վաղ աշխարհի առաջնության մեկնարկում հաղթանակ էր տոնել նաև Էլիդա Քոչարյանը: Առաջին մենամարտից դուրս էին մնացել Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան:

Նմանատիպ նյութեր