211652_close_icon

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ

views-count2335 դիտում article-date 18:51 21-05-2016
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանն աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում է: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթանեց ճանոպացի Վադա Մադոկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Անուշը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Ավելի վաղ Գրիգորյանը հաղթել էր ուկրաինացի Տատյանա Կոբուն:

Նմանատիպ նյութեր