Սերբիան բողոքարկել է Կոսովոյի անդամակցումը ՈւԵՖԱ-ին
Սերբիայի ֆուտբոլային միությունը Լոզանի Մարզական արբտրաժային դատարան հայց է ներկայացրել` բողոքարկելով Կոսովոյի անդամակցումը ՈւԵՖԱ-ին:
Սերբերը բողոքարկման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն հանձնել են և մոտ ժամանակներս հայցը կքննարկվի: Հիշեցնենք, որ Կոսովոն ՈւԵՖԱ-ի կազմում ընդգրկվել էր կազմակերպության համագումարում կայացած քվեարկության արդյունքում:
Հայցը տվել է առաջին արդյունքները, քանի որ ՈւԵՖԱ-ն Կոսովոյին առայժմ չի մտցրել 2018 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի մասնակիցների ցուցակ: Նույնը վերաբերվում է Ջիբրալթարին:
Նշենք, որ Կոսովոն իր անկախությունը հռչակել էր 2008 թվականին, սակայն Սերբիան դե-յուրե շարունակում է մասամբ ճանաչված այդ հանրապետությունը համարել իր երկրի տարածք: